
Դիմում եմ լոսանջելեսաբնակ հայ երիտասարդությանը - Ժիրայր Սեֆիլյան
Jirayr Sefilian on his facebook page wrote:
Դիմում եմ լոսանջելեսաբնակ հայ երիտասարդությանը
Սիրելի' երիտասարդներ,
Դո'ւք եք մեր երկրի ապագան և ձեր ներդրումը հայոց պետականաշինության գործին շատ կարեւոր է։
Կապ չունի' հայրենիքում եք, թե' ոչ։ Մեր երկիրը դժվարին օրեր է ապրում, և ձեր մասնակցությունը ազգային-ազատագրական պայքարին ոչ միայն կարեւոր, այլ անհրաժեշտ է։
Այս օրերին գտնվում եմ ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում և ցանկություն ունեմ շփումներ ունենալ լոսանջելեսաբնակ հայ երիտասարդության հետ։
Ովքեր հետաքրքրված են և անմիջական շփումների ցանկություն ունեն, կարող են կապ հաստատել ինձ հետ` զանգահարելով (747) 345 1121 կամ (818) 570 5511 հեռախոսահամարներին։